Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Հրեաներն ու քրիստոնյաները կարող են միասնական քայլեր ձեռնարկել

Հրեաներն ու քրիստոնյաները կարող են միասնական քայլեր ձեռնարկել
18.02.2014 | 16:49

«Փոխըմբռնումն ու բարեկամությունը կաթոլիկների և հրեաների միջև պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Սուրբ հող կատարելիք այցից առաջ: «Հրեաներն ու քրիստոնյաները կարող են միասնական քայլեր ձեռնարկել ավելի արդար և եղբայրական աշխարհ ստեղծելու համար, որը կծառայի ի շահ աղքատների, լքվածների ու բոլոր նրանց, ովքեր տառապում են»,- Վատիկանում ԱՄՆ-ի Հրեական համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել է պապը: Նա շնորհակալություն է հայտնել համայնքին՝ «քրիստոնյաների և հրեաների միջև երկխոսության գործում արժեքավոր ներդրում կատարելու համար»:

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ